ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ
06:01 - 05 դեկտեմբերի, 2019

ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել