ՀՀ վարչապետը հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ որևէ ցուցում չի տվել. Արթուր Վանեցյան |armenpress.am|
08:45 - 08 հունիսի, 2019

ՀՀ վարչապետը հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ որևէ ցուցում չի տվել. Արթուր Վանեցյան |armenpress.am|

armenpress.am։ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը չի կարծում, որ «սևազգեստ մարդկանց» վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սկանդալային է: Լրագրողների հետ զրույցում Վանեցյանն ընդգծեց, որ վարչապետը որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ:

«Չեմ կարծում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը: Եթե ուշադիր լսեք վարչապետի հայտարարությունը, նա որևէ ցուցում չի տվել հակաիշխանական ելույթներ ունեցող անձանց դեմ` նրանց դեմ ազդեցություն ունենալու մասով»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ ՀՀ վարչապետը հստակ ցուցում տվել է, թե ում մասին է խոսքը և ՀՀ ոստիկանությունը ու ԱԱԾ իրենց մասով կատարում են համապատասխան աշխատանքները:

«Դրանք այն մարդիկ են, ովքեր քարոզում են ատելություն հասարակությունում, ուժի կիրառում և այլն: Եթե կլինեն հստակ դեպքեր , որոնցով նախատեսված կլինի քրեական օրենսգրքով պատիժ, այդ անձանց նկատմամբ կկիրառվեն օրենքով մեզ տրված լիազորությունները , որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից»,- նշեց Վանեցյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել