ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները
16:06 - 07 մարտի, 2020

ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողներին է հանձնել նոր ծառայողական բնակարանների բանալիները

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապավության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը:

Դավիթ Տոնոյանն այցելել է նաև Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի տարածքում կառուցվող մարզամշակութային համալիրի շինհրապարակ: Ամիսներ անց այդ տարածքում կգործի ժամանակակից սարքավորումներով հագեցած համալիր, որտեղ հնարավորություն կունենան իրենց հանգիստն անցկացնել ԶՈՒ զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել