«ՀՀ». հակակոռուպցիոն մարմինը պետք է ձեւավորվի Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա
06:53 - 03 հուլիսի, 2019

«ՀՀ». հակակոռուպցիոն մարմինը պետք է ձեւավորվի Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծով նախատեսվում է վերափոխել եւ զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը՝ առաջարկելով ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվամբ։

Կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող մարմինների գործառույթների փոխանցումը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնին ենթադրում է գործող կառույցների վերակազմավորում, ընդհուպ մինչեւ լուծարում։ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանի կարծիքով, հակակոռուպցիոն մարմինը պետք է ձեւավորվի Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա։

«Հատուկ քննչական ծառայությունում աշխատում են բավականին լուրջ կադրեր, որոնք կարող են համալրել նորաստեղծ կառույցը։ Վերջինս պետք է համալրվի նաեւ օպերատիվ հետախուզական գործունեությամբ զբաղվելու ունակություն կամ մասնագիտացում ունեցող կադրերով եւ մի շարք այլ հաստիքներով։ Դա շատ մեծ աշխատանք է ենթադրում, սակայն նման կառույց ստեղծելու ամենակարճ ճանապարհն է»,- ասաց նա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել