«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից. Ն. Զոհրաբյան |tert.am|
13:24 - 04 մարտի, 2020

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից. Ն. Զոհրաբյան |tert.am|

tert.am: Եթե դուք կարծում եք, որ դատական խնդրահարույց համակարգը ենթարկում եք ռեսթարտի, ապա պետք է հիասթափեցնեմ ձեզ, այս նախագծի փաթեթը բնավ չի լուծում արդար դատարանի խնդիրը: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս նախագծով մենք դատական համակարգը սարքում ենք կախյալ՝ պետական տարբեր ինստիտուտներից»: Նա հարց բարձրացրեց, թե ինչու են իշխանության ներկայացուցիչները փորձառության հոմանիշ բերում կոռուպցիոները, բեզպրեդելը, հովանավորչությունը:

Մենք ինչու ենք վիրավորում մի ամբողջ համակարգի, ես մշտապես ասել եմ, որ մեր դատական համակարգը ախտահարված է, բայց ինձ թույլ չեմ տվել բոլորին դնել նույն զամբյուղի մեջ և ասել՝ դուք կոռուպցիոներ եք»,-ասաց նա և նշեց, որ այս նախագծում կատարյալ խառնաշփոթ է տեսնում:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար խնդրահարույց է մնում դատական գործերի ձգձգման խնդիրը: «Այս պահին դատապարտյալների հիվանդանոցում է գտնվում Արթուր Մեխակի Շահինյանը՝ երկու երիկամը չի աշխատում, և նրան երկու-երեք օրը մեկ տեղափոխում են դիալիզի»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել