ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Կիպրոսի օրենսդիր մարմինը կվավերացնի սեղմ ժամկետներում․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ |azatutyun.am|
13:11 - 07 ապրիլի, 2019

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Կիպրոսի օրենսդիր մարմինը կվավերացնի սեղմ ժամկետներում․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am։ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ շաբաթ արդեն իսկ ուղարկվել է Կիպրոսի օրենսդիր մարմին և այն կվավերացվի սեղմ ժամկետներում։ Այդ մասին այսօր Կատարում հայտարարել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։

Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այս ոճրագործությունը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էլ իր հերթին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։

Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում կարևորել է եղբայրական Կիպրոսի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ սեղմ ժամկետներում վավերացման խնդիրը։

Դեմետրիս Սիլուրիսը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հյուրընկալվել Կիպրոսում. Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է հրավերը։

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են նաև Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ։

Նշենք, որ օրերս Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել