ՀՀ֊ն նպատակ է դրել ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|
10:50 - 16 փետրվարի, 2020

ՀՀ֊ն նպատակ է դրել ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպեց Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցեցին ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։

ՀՀ վարչապետը, ողջունելով Էռնա Սոլբերգին, նշեց, որ շատ ուրախ է հանդիպման համար։ Վարչապետի խոսքով՝ այն լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկու երկրների հարաբերությունները ակտիվացնելու ուղիները։ «Տիկին վարչապետ, Հայաստանում այժմ բարեփոխումների շրջան է։ Մենք ունենք բարեփոխումների օրակարգ տարբեր ոլորտներում, մասնավորապես, դատաիրավական ոլորտու»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց, որ 2018 թվականին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության մակարդակը նոր հարթություն բարձրացավ։ Եղած ձեռքբերումները ունենալով ՝ ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նպատակ ունեն ժողովրդավարությունը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ ՀՀ վարչապետը մանրամասն ներկայացրեց Հայաստանում դատաիրավական ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Նա նշեց, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանի կարևոր գործընկերն է Եվրամիությունը։

ՀՀ վարչապետը կարևոր համարեց միջազգային գործընկերների աջակցությունը բարեփոխումների հարցում և ավելացրեց, որ նույնիսկ առանց աջակցության Հայաստանը նպատակ է դրել ժողովրդավարության մակարդակը ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել։ Նորվեգիայի վարչապետը դրական համարեց այն, որ Հայաստանում բարեփոխումների գործընթաց է սկսել և պատրաստակամություն հայտնեց քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել