Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դադարեցրեք բազմամարդ հավաքներ կազմակերպելը. Արարատ Միրզոյանը՝ քաղաքացիներին
10:12 - 15 մարտի, 2020

Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դադարեցրեք բազմամարդ հավաքներ կազմակերպելը. Արարատ Միրզոյանը՝ քաղաքացիներին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին կոչ է արել դադարեցնել բազմամարդ հավաքների մասնակցելը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հանուն ձեր և ձեր սիրելիների առողջության, պարզապես դադարեցրեք կազմակերպել բազմամարդ հավաքներ, հրավիրել և մասնակցել այդպիսի միջոցառումների, այցելել բազմամարդ վայրեր։

Կորոնավիրուսի վարակը կատակ չէ, դրա տարածումը զսպելուն ուղղված միջոցները և առաջարկվող կանոնները կատակ չեն։

Կառավարության ձեռնարկած և ձեռնարկելիք միջոցները չեն կարող անհրաժեշտ արդյունքը տալ, եթե դուք անհրաժեշտ լրջությամբ չվերաբերեք իրավիճակին, ճիշտ չգնահատեք ձեր անհատական պատասխանատվության ամբողջ ծավալը և հնարավոր հետևանքները ինչպես երրորդ անձանց, այնպես էլ անմիջականորեն ձեր և ձեր սիրելիների համար, չպահպանեք պարզ կանոնները։

Խոհեմություն և առողջություն բոլորին»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել