Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Ավստրալիայի վարչապետն ասել է, որ մարդիկ կարող են զբաղվել իրենց առօրյա գործերով, ինչպես միշտ
09:40 - 13 մարտի, 2020

Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Ավստրալիայի վարչապետն ասել է, որ մարդիկ կարող են զբաղվել իրենց առօրյա գործերով, ինչպես միշտ

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Ավստրալիայի վարչապետ Սքոտ Մորիսոնն ասել է, որ մարդիկ կարող են զբաղվել իրենց առօրյա գործերով, ինչպես միշտ։

Բայց, ամեն դեպքում, երկուշաբթի օրվանից սկսած, խորհուրդ է տրվում խուսափել մասսայական միջոցառումներից, որտեղ հավաքված կլինի 500 ու ավելի մարդ՝ բացի դպրոցներ ու համալսարաններ այցելելուց, նաև զերծ մնալ անհարկի ճանապարհորդություններից։

Միաժամանակ Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է․

«Դպրոցներ այցելելն անվտանգ է։ Երբ կդառնա վտանգավոր, մենք կփակենք այդ կոնկրետ դպրոցներն ու կաշխատենք դպրոցների աշխատակիցների հետ, որպեսզի դպրոցները վերաբացվեն պատշաճ ժամանակ»։

Աղբյուրը՝ theguardian.com

 

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել