Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ԱՆ-ն հավաքագրում է կամավորների
09:27 - 17 մարտի, 2020

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ԱՆ-ն հավաքագրում է կամավորների

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`

✅Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք

✅Թարգմանիչներ

✅Տվյալների բազա լրացնողներ

✅Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում: Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ»,- ասված է հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել