Կոնգրեսում հայտարարել են, որ Թրամփի անզիջողականությունը հղի է իմպիչմենտով |news.am|
11:43 - 21 մայիսի, 2019

Կոնգրեսում հայտարարել են, որ Թրամփի անզիջողականությունը հղի է իմպիչմենտով |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ դեմոկրատներին ընդառաջ գնալու ցուցադրական մերժումը հղի է իմպիչմենտի գործընթացով: Երկուշաբթի CNN-ի եթերում նման զգուշացումով հանդես է եկել Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը (դեմոկրատ՝ Նյու Յորք նահանգից):

Նրան խնդրել են մեկնաբանել Սպիտակ տան՝ իրենց նախկին իրավական խորհրդատու Դոնալդ Մաքգանին Կոնգրեսի ստորին պալատի իրավաբանական հանձնաժողովի լսումների օրակարգը անտեսելու թույլտվություն տալու Սպիտակ տան որոշումը, որը կապված է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ավարտած հետաքննության հետ, որը վերաբերում է 2016-ի ԱՄՆ-ի ընտրություններին ՌԴ միջամտության հետ:

«Նախագահի անիզիջողականության եւ անօրինական վարքի պատճառով ավելի դժվար է դառնում անտեսել այլընտրանքային ազդեցության միջոցները, այդ թվում, իմպիչմենտը: Մենք կքննարկենք իմպիչմենտն ու այլ այլընտրանքներ», - ասել է կոնգրեսականը:

«Նախագահը չի կարող բարձր լինել օրենքից», - հավելել է Նադլերը: Նա համոզմունք է հայտնել, որ Թրամփը «գործում է ի վնաս իրեն, եթե ցանկանում է Կոնգրեսում դեմոկրատներին դրդել իմպիչմենտի ընթացակարգի»: «Մենք շատ բաներ ենք մտածում, եւ մենք կարող ենք դա անել (հեռացնել պաշտոնից)», - հավելել է հանձնաժողովի նախագահը:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ապրիլի 18-ին հրապարակել էր Մյուլլերի զեկույցը: Հատուկ դատախազը պնդում է, որ Ռուսաստանը փորձել է ազդել 2016 թ. Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա:

Միեւնույն ժամանակ Մյուլերը խոստովանել է, որ հետաքննությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն չի հայտնաբերել: Միաժամանակ հատուկ դատախազը շեշտել է, որ չի կարող միանշանակ եզրակացություն անել, թե արդյոք պետության ղեկավարը խոչընդոտներ ստեղծել է արդարադատության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել