Կլիչկոն առաջարկել է Սաակաշվիլիին դառնալ իր ղեկավարած ՈւԴԱՐ կուսակցության նախագահը |tert.am|
06:12 - 05 հունիսի, 2019

Կլիչկոն առաջարկել է Սաակաշվիլիին դառնալ իր ղեկավարած ՈւԴԱՐ կուսակցության նախագահը |tert.am|

tert.am։ Ուկրաինայի ՈւԴԱՐ կուսակցության առաջնորդ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն առաջարկել է Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Վերին Ռադայի արտահերթ ընտրություններին մասնակցել իր կուսակցության կազմում, հաղորդում է ТАСС-ը:

«Ես լսեցի, որ Սաակաշվիլիի քաղաքական ուժի համար խոչընդոտներ են ստեղծել ընտրություններին մասնակցելու համար, ուստի ես պատրաստ եմ աջակցել նրան», - հայտարարել է Կլիչկոն ֆեյսբուքյան էջում:

Նա համոզմունք է հայտնել, որ նման «միությունը» կարող է կրկնապատկել երկիրը բարեփոխելու ջանքերը: «ՈւԴԱՐ-ը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և ես կոչ եմ անում մեր գործընկերներին միանալ մեզ: Ես մնում եմ կուսակցության առաջնորդը, իսկ Սաակաշվիլիին առաջարկում եմ դառնալ կուսակցության նախագահը»,- նշել է Կլիչկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել