Կիևը միջնորդներին է փոխանցել 200 ռազմագերիների ցուցակ |azatutyun.am|
14:20 - 06 մարտի, 2020

Կիևը միջնորդներին է փոխանցել 200 ռազմագերիների ցուցակ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևը Դոնբասի հակամարտության կարգավորման միջնորդներին է փոխանցել 200 ռազմագերիների ցուցակ՝ հնարավոր փոխանակման նպատակով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում:

Ուկրաինայի այժմ նախկին արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն անցած շաբաթներին հայտարարել էր, որ մինչև ապրիլ պետք է տեղի ունենա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերջին փուլը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Փարիզում երկարատև դադարից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի արևելքի հակամարտության հարցով «նորմանդական ձևաչափով» հանդիպումը, որի ընթացքում առաջին անգամ հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Վլադիմիր Զելենսկին:

Բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են Դոնբասում շփման գծից ետ քաշել զորքը, շարունակել ռազմագերիների ու պատանդների փոխանակումը և Մինսկի համաձայնությունների իրականացման ճանապարհային քարտեզ կազմել: Այդ պայմանավորվածություններից որևէ մեկն առայժմ ամբողջությամբ չի իրականացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել