Կինոոլորտի խնդիրները կլուծվեն, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն. Նաիրա Զոհրաբյան |aysor.am|
08:06 - 17 հունիսի, 2019

Կինոոլորտի խնդիրները կլուծվեն, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն. Նաիրա Զոհրաբյան |aysor.am|

aysor.am: Խորհրդարանում այսօր կինոյի ոլորտում օրենսդրական լուծումների թեմայով լսումներ են հրավիրվել։

«Ոլորտի օրենսդրական կարգավորումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ապահովել ՀՀ-ում կինոոլորտի զարգացումը՝ կինոարտադրությունից մինչև կինովարձույթ, օրենսդրորեն սահմանել կինոլորտի պետական կառավարման մարմինների բոլոր գործառույթները, ՀՀ պետական բյուջեով ամենամյա պետական աջակցության համար նախատեսված ֆինանասական միջոցների բաշխումից և ծախսումից մինչև մշակութային ժառանգության պահպանություն, հայկական կինոյի հանրայնացում և միջազգայնացում», - ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը։

Նա նշեց, որ ամրագրված մեխանիզմների միջոցով լավագույնս կկառավարվի կինոոլորտին տրվող պետական աջակցությունը՝ օրենսդրորեն բացառելով կոռուպցիոն ռիսկերը և կոռուպցիոն սխեմաները։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տարիներ շարունակ խորհրդարանում եղել են Կինոյի մասին օրենքի, ստեղծագործական միությունների մասին քննարկումներ, սակայն քաղաքական կամք չի եղել այդ հարցերը լուծելու, որովհետև օրակարգում այլ առաջնահերթություններ են եղել։

«Արդյոք կինոյի մասին օրենք ընդունելով լուծելու՞ ենք Հայաստանում կինոարտադրության ողջ խնդիրները, արդյոք օրոացուցում Կինոյի օր ունենալով մենք լուծելու՞ ենք կինոյի խնդիրները՝ իհարկե, ո՛չ։ Մենք պետք է հասկանանք, որ սա համալիր խնդիր է։ Այս խնդիրը կլուծվի, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն, որ մշակույթը բրենդ է», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել