Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել Է 130 մլրդ դոլար |armenpress.am|
10:33 - 21 մայիսի, 2019

Կարակասն ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից կորուստները գնահատել Է 130 մլրդ դոլար |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի տնտեսական շրջափակումից Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստները կազմել են 130 միլիարդ դոլար: Այդ մասին ասել Է ՌԴ-ում Վենեսուելայի դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան:

«2015 – 2018 թվականներին Միացյալ Նահանգների կողմից սահմանված տնտեսական շրջափակման հետեւանքով Վենեսուելայի տնտեսության ընդհանուր կորուստներն ու վնասները գնահատվում են 130 միլիարդ դոլար»,- ասել Է դիվանագետը ճեպազրույցում:

Դեսպանի խոսքով՝այդ միջոցներով Վենեսուելայի տնտեսությունը կարող Էր գոյություն ունենալ 9 տարի: Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները գործում են 2015 թվականի մարտից, երբ նախագահ Բարաք Օբաման դրանք սահմանեց մի շարք վենեսուելացի պաշտոնյաների դեմ ի պատասխան երկրից ամերիկացի դիվանագետների վտարման: Այդ ժամանակվանից ի վեր պատժամիջոցներն ընդլայնվել են:

ԱՄՆ-ը վերջին ժամանակներս խստացրել Է Վենեսուելայի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ, այդ թվում՝ պետական ընկերությունների դեմ:

Վաշինգտոնը հունվարի 28-ին հայտարարել Է PDVSA նավթի-գազի ազգային ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել