Կառավարությունը 168 մլն դրամ հատկացրեց մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնելու համար |armtimes.com|
09:23 - 19 սեպտեմբերի, 2019

Կառավարությունը 168 մլն դրամ հատկացրեց մարզերում ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնելու համար |armtimes.com|

armtimes.com։ Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց 168 մլն դրամ հատկացնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, որը նվիրատվության կարգով կտրվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

Հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ այս նախագծով նախատեսվում է ՀՀ մարզերում ներդրումային ծրագրերի շրջանակներում իրականացվելիք ջրամատակարարման համակարգերի վերակառուցում իրականացնել:

«Նախատեսվում է հաջորդ տարի ջրամատակարարման համակարգում ՀՀ բնակավայրերում մոտ 8 մլրդ դրամի ներդրում կատարել բյուջեի միջոցների հաշվին: Սրանք համայնքներ են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել