Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգերում և պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկում
09:02 - 26 սեպտեմբերի, 2019

Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգերում և պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկում

Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգերում, ինչպեն նաև պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի ցանկում։

Նախագծով նախատեսվում է՝

ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին հավելվածի 1.1-ին կետով սահմանված՝ «Պետական գրանցման ենթակա է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործելու համար նախատեսված «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գյուղատնտեսական տեխնիկան» դրույթը.

մերժել ապակոմպլեկտավորված տրանսպորտային միջոցների գրանցումը՝ հնարավոր ապօրինություններից խուսափելու նպատակով:

չգրանցել տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրային նպատակներով ձեռք բերված (ներմուծված) տրանսպորտային միջոցները, որպեսզի դրանց նկատմամբ անհարկի գույքահարկի վճարման պարտավորություններ չառաջանան:

հանել տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություններ իրականացնելու համար տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը, քանի որ դրա ստուգումը ճանապարհային ոստիկանության գործառութային պարտավորությունների շրջանակից դուրս է և դրա վերաբերյալ տեղեկանքը չի հանդիսանում տրանսպորտային միջոցի գրանցման-հաշվառման գործողության համար անհրաժեշտ փաստաթուղթ: Նույն փաստարկը կարելի է նշել նաև ԱՊՊԱ պայմանագրի կնքված լինելու ստուգման վերաբերյալ:

ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում: Ինչպես նաև կարգավորվում են օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:

հանել սեփականության սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ստուգման գործառույթը, քանի որ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային բազայում պահպանվում են սեփականատերերի վերաբերյալ տվյալները:

լրացնել տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային վկայագրում նշել նաև շարժիչի տեսակը:

առավել ամբողջական և մանրամասն նկարագրել տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություների կատարման մերժման հիմքերի բովանդակությունը:
Նախագծով կատարվող մյուս փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու տրանսպորտային միջոցների գրանցման-հաշվառման հետ կապված առանձին իրավահարաբերություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել