Կառավարությունը որոշեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում կատարել փոփոխություններ
08:27 - 14 նոյեմբերի, 2019

Կառավարությունը որոշեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում կատարել փոփոխություններ

Կառավարությունը որոշեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում կատարել փոփոխություններ, մասնավորապես սահմանել, որ՝ օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, ովքեր սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակաշրջանում:

Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Կառավարության սահմանած կարգով:

Նշված փոփոխության նպատակն է նոր շուկաների ձևավորումը և առկա շուկաների խթանումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել