Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների` շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը
08:43 - 26 սեպտեմբերի, 2019

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների` շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր և պայմաններ փոխադարձ առևտրային հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջև տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաև վերացնել Կողմերի միջև առևտրային և ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը և բարձրացնել տնտեսական արդյունավետությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել