Կառավարությունը հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու ծրագիրը
07:53 - 22 օգոստոսի, 2019

Կառավարությունը հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու պետական աջակցության նպատակային ծրագիրը։

Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շահառու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` Պաշտպանության նախարարության 500 զինծառայող:

Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված բնակարանային ապահովության շրջանակներում բնակարանային պայմանների բարելավում ստացած զինծառայողների վրա: Ծրագրի գործողությունը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը զինծառայողի կողմից կնքված հիփոթեքային վարկավորման պայմանագրի վրա:

Ծրագրի շրջանակում զինծառայողին (համավարկառուին) բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ տրամադրվում է մեկ անգամ: Ամուսիններ հանդիսացող զինծառայողներին ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկ տրամադրվում է միայն ամուսիններից մեկին:

Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը, ընդ որում՝ բնակելի տան արժեքը սահմանվում է որպես գնահատված և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:

Սահմանված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցությունը ցուցաբերվում է միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել