Կառավարությունը բավարարեց 2 ընկերության մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու հայտերը
07:21 - 21 նոյեմբերի, 2019

Կառավարությունը բավարարեց 2 ընկերության մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու հայտերը

Կառավարությունը բավարարեց «ՆՅՈՒՊԼԱՍՏ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

✔️Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար։

Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար:

✔️ Ներկայումս առկա է 65 աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ` 200.000 դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 63.7 մլն դրամ:

Կառավարությունը բավարարեց «ԹՐԵՅԴ ԷՔՍՊՈՐՏ» ՓԲ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են էլեկտրոնային հաշվիչների արտադրության համար:

✔️ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ: Ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 50 նոր աշխատատեղ` 153.000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի մոտ 16.4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

✔️ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 285 մլն դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել