Կառավարության օժանդակության ծրագրերին դիմել են ավելի քան 800 կազմակերպություն․ Անդրանիկ Գրիգորյան
17:19 - 15 ապրիլի, 2020

Կառավարության օժանդակության ծրագրերին դիմել են ավելի քան 800 կազմակերպություն․ Անդրանիկ Գրիգորյան

Ցանկանում եմ նշել, որ դեռևս 2019 թվականի վերջին արդեն ֆինանսական համակարգը բավականին հաջող տարի փակեց և բավական լավ տեմպերով սկսվել էր 2020 թվականը՝ մինչև կորոնավիրուսի  ի հայտ գալը։ Մինչև այս ճգնաժամի սկսելը ֆինանսական համակարգի համար կային բավական լավ հիմքեր, որպեսզի համակարգը փորձի բազմաթիվ քայլերի միջոցով օգնելու թե՛ տնտեսությանը, թե՛ հաճախորդներին և թե՛ ընդհանրապես տնտեսական ակտիվությանը գլուխ բերելու այս կորոնավիրուսային ճգնաժամը։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում  ասաց ԿԲ ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ դեռեևս մարտի սկզբից, երբ կային որոշակի  նշույլներ, որ կորոնավիրոսային ճգնաժամը կարող է ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա, Կենտրոնական բանկը ֆինանսական համակարգի հետ սկսել է ամենօրյա շփումներ և քննարկումներ ամենօրյա քայլերի վերաբերյալ, որպեսզի մեղմվի ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա։

«Հիմնական քայլերից մեկն այն է,  որ բանկերի  և բանկային միության կողմից հայտարարություն տարածվեց, որ բոլոր բանկերը և բանկային կազմակերպությունները պատրաստ են հաճախորդների հետ աշխատել անհատական մոտեցմամբ, որպեսզի  վերանայեն հաճախորդների վարկերի պայմանները, իրականացնեն ժամկետների երկարաձգում և այլն։ Այս ամենն իրականացվեց պայմանով, որ հաճախորդները, մոտակա երկու երեք ամսիների ընթացքում վերանյումների պատճառով չպետք է ունենան խնդիրներ իրենց վարկային պատմության հետ և  հետագայում չպետք է ունենան խնդիրներ՝ վարկային բեռի մեծացման մասով»,- հավելեց  Գրիգորյանը։

Գրիգորյանը ընդգշեց, որ ԿԲ-ն նվազեցրել է բանկերի  վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝ 0,25 կետով, որը նման իրավիճակներում, որոշ երկրների կողմից համարվում է ոչ սպասված քայլ, բայց ամեն դեպքում ԿԲ-ն իրականացրել է այս քայլը, որպեսզի սպասվող ճգնաժամը ավելի մեծ հետևանքներ չունենա։ Բանկերի հետ աշխատանքի վերաբերյալ Գրիգորյանն ասաց՝

«Միևնույն ժամանակ ԿԲ-ն աշխատեց բանկերի հետ և բանկերը նույնպես հայտարարություն տարածեցին, որպեսզի բոլոր ծրագրային, հիպոտեկային և միջազգային ծրագրերով տրամադրված բզինես վարկերը վերանայվեն և հաճախորդներին հնարավորություն տրվի մինչև վեց ամիս ժամկետով երկարաձգել մարումները ՝ կամ այդ ժամանակահատվածում  վճարումներ չկատարել։ Ինչը հնարավորություն կտաա նրանց կուտակել լրացուցիչ կանխիկ միջոցներ՝ իրացվելիության խնդիրները լուծելու համար»։

Բանկերի հետ աշխատանքի արդյունքում որոշում է կայացվել վերանայել բանկերի կարգավորման ռեժիմը, ինչը հնարավորություն կտա բանկերին փոքր ինչ ճկուն ձևով սպասարկել տնտեսությանը և տրամադրելու վարկեր՝ սպասարկելու , օժանդակելու և իրականցնելու կառավարության օժանդակության ծրագրերի ընթացիկ հոսքը դեպի տնտեսություն։

«Կառավարությունը օժանդակում և սուբսիդավորում է այն կազմակերպություններին, որոնք վարկեր են վերցնում աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար։ Այդ վարկերը տրամադրվում են 0 տոկոս տոկոսադրույքով։Կառավարության օժանդակության ծրագրերին դիմել են ավելի քան 800 կազմակերպություն։ Այդ ծրագրերի նպատակները բազմազան են՝ աշխատավարձեր, հումք- նյութեր, սարքավորումներ և այլն։  Բանկերի կողմից կա բավարարված շուրջ 220 հայտ, որի  ընդհանուր ծավալը կկազմի 10 միլյարդ դրամ, ինչը կարծում եմ լավ ցուցանիշ է։ Ծրագրերը դեռ շարունակվում են և կարծում եմ այս թվերը կավելանան»,- եզրափակեց Գրիգորյանը ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել