Կառավարության կազմի մի մասը միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի քան 187 մլն դրամ, ինչը 410 %-ով ավելի է 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ |tert.am|
09:35 - 25 հոկտեմբերի, 2019

Կառավարության կազմի մի մասը միայն սեպտեմբերի գործուղումների համար ծախսել է ավելի քան 187 մլն դրամ, ինչը 410 %-ով ավելի է 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ |tert.am|

tert.am։ «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին կատարված ֆինանսավորմամբ կառավարության անդամների գործուղումների համար 2019 թվականի սեպտեմբեր ամսին ծախսվել է 187 մլն 410 հազար դրամ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 142 մլն-ով, կամ 410 %-ով (45 մլն 684 հազար դրամ), իսկ 2017-ի սեպտեմբերի համեմատ 161 մլն-ով կամ 603 %-ով (26 մլն 641 հազար դրամ):

Այս ամենը պարզ է դառնում, գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ ֆինանսների նախարարությունից տրված պատասխանից։

87 մլն 410 հազար դրամի մեջ ներառված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ ԱՄՆ այցի ինքնաթիռի ծախսը:

««Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրից բացի, մի շարք պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերով, մասնավորապես, ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի աշխատակազմերի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության և մի շարք այլ նախարարությունների, ևս նախատեսված են միջոցներ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար»,- ասված է Ֆինանսների նախարարության պատասխանում:

Այսինքն՝ գործուղումների այս ծախսերի մեջ ներառված չեն կառավարության և վարչապետի աշխատակազմերի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության նախարարությունների գործուղումները:

Նախարարությունից տրամադրել 2017, 2018 և 2019 թվականների պետական բյուջեներով «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին՝ այդ տարիների սեպտեմբեր ամիսներին կատարված ֆինանսավորումը՝ ըստ համապատասխան մարմինների և որոշումների:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել