Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման մասին |news.am|
09:45 - 23 մայիսի, 2019

Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման մասին |news.am|

news.am: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրային համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Օրինագիծը ներկայացրել է սենատոր Էնթոն Պորտանտինոն, նշում է աղբյուրը:

Նրա խոսքով՝ SB 302-ը պաշտոնականացնում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները:

«Ես անհամբերությամբ եմ սպասում երկրում առեւտրային ներկայացուցչություն բացելու հնարավորությանը: Կալիֆոռնիան տնտեսական առաջնորդ է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարեւոր տարրը»,- նշել է Պորտանտինոն:

ԱՄՆ Հայ դատի եւ Արեւմտյան տարածաշրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեպյանը նշում է, որ «ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կալիֆոռնիա նահանգի Սենատին եւ սենատոր Պորտանտինոյին նման կարեւոր քայլի ճանաչման համար՝ Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման նպատակով, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի եւ այլ ոլորտներում»:

«Գլխավոր հյուպատոսի պաշտոնում իմ հիմնական առաքելություններից մեկը Հայաստանի եւ Կալիֆոռնիայի միջեւ տնտեսական կապերի զարգացումն է: Ես ուրախ եմ ելույթ ունենալ այս կարեւոր առաջարկի աջակցությամբ: Հույս ունենք, որ այն կհանգեցնի փոխշահավետ համագործակցության»,- նշել էր նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել