Խորհրդարանում քննարկում են ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու հարցը |shantnews.am|
06:55 - 10 սեպտեմբերի, 2019

Խորհրդարանում քննարկում են ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու հարցը |shantnews.am|

shantnews.am։ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում այսօր ներկայացրեց ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծը:

Քոչարյանը ներկայացրեց՝ բարձրագույն խորհրդում ներկայացված են պետությունների ղեկավարները, քանի որ Հայաստանում տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, անհրաժեշտ էր համապատասխան փոփոխություններ իրականացնել, ինչը հնարավորություն կտա՝ Հայաստանը ներկա լինի այնտեղ վարչապետի բարձրագույն մակարդակով:

Փոխնախարարը հայտնեց՝ արձանագրությունը վավերացված է ՌԴ կողմից:
«Կարևոր է՝ մենք էլ վավերացնենք և հորդորենք մեր գործընկերներին, որ բոլորն ավարտեն համապատասխան գործընթացը»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել