Խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը |armnepress.am|
14:53 - 28 հունիսի, 2019

Խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը |armnepress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հարցն Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. փետրվարի 12-ին, Երևանում:

Համաձայնագիրը վավերացվեց միաձայն՝ 83 կողմ ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել