Լոռիում 37 գազալցակայաններից միայն 4-ի սանհանգույցներն են համապատասխանել չափորոշիչներին |armtimes.com|
11:18 - 11 մարտի, 2019

Լոռիում 37 գազալցակայաններից միայն 4-ի սանհանգույցներն են համապատասխանել չափորոշիչներին |armtimes.com|

Դեռ նախորդ տարեվերջին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը հանձնարարական իջեցրեց, ըստ որի, գազալցակայաններում տնտեսվարողները պարտավոր են կարգի բերել սանհանգույցները: Հանձնարարականից հետո իրականացվել են ուսումնասիրություններ, կատարվել են իրազեկման աշխատանքներ, հայտնաբերվել են խախտումներ: Տնտեսվարողները զգուշացվել են: Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի պետ Մելանյա Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ուսումնասիրել են Լոռու մարզում գործող բոլոր 37 գազալցակայանները, աշխատանքները կատարվել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի փետրվարի 4-ի գրության վրա:

«Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի հանձնարարականի հիման վրա կատարել ենք իրազեկման աշխատանքներ, բոլոր նշված գազալցակայաններն ուսումնասիրվել են, խախտումներ են արձանագրվել, իրենց տեղյակ ենք պահել ու իրազեկել, ու արդեն 2019թ-ի փետրվարի 4-ի գրության հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ ու կատարվել զնման աշխատանքներ:

Պատասխանատուի խոսքով՝ գործի քննությունը այսօր է կայանալու, հետեւաբար, իրենք չգիտեն, թե արձանագրված խախտումներից քանիսն են վերացվել: Նրա խոսքով, խախտումներ առհասարակ չեն արձանագրվել 4 գազալցակայաններում, մյուս 33 գազալցակայանների սանհանգույցներում խախտումներ հայտնաբերվել են. «Կան գազալցակայաններ, որ արձանագրված խախտումներն արդեն վերացրել են»:

armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել