Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին.Մարիա Զախարովա |news.am|
13:09 - 18 ապրիլի, 2019

Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն ապրիլի 24-ին.Մարիա Զախարովա |news.am|

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը կքննարկեն հաջորդ շաբաթ Մոսկվայում: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ հանդիպումը տեղի կունենա միջազգային անվտանգության Մոսկովյան ամենամյա համաժողովի շրջանակում, որը կանցկացվի ապրիլի 24-ին Ռուսաստանի մայրաքաղաքում:

«Ապրիլի 24-ին նախատեսված է Սերգեյ Լավրովի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ, որը Մոսկվայում է լինելու միջազգային անվտանգության VIII Մոսկովյան համաժողովին մասնակցելու համար»,- ասել է դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել