ԼՀԿ-ն նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց |armenpress.am|
07:35 - 23 սեպտեմբերի, 2019

ԼՀԿ-ն նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստում տնտեսավարողներին 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդները պետությանը վերադարձնելու նախագծի քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց: Քվեարկությունից առաջ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով պետությունը նախատեսում է 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտավորությունը վերադարձնել 2835 հարկ վճարողի: Առաջարկվող փոփոխությամբ հետ կվերադարձվեն նաև հին դեբետային գումարները, հետվերադարձը կիրականացվի երեք ընթացակարգով:

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում խիստ կարևոր էր համարել և հորդորել էր ներկայացնել այդ տնտեսավարողների ցանկը՝ հայտնելով որոշակի մտահոգություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել