Իրավաբանական հանրության ներկայացուցիչները չեն կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել. Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին
21:38 - 21 փետրվարի, 2020

Իրավաբանական հանրության ներկայացուցիչները չեն կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել. Լիլիթ Մակունցը պատասխանել է Ռուբեն Մելիքյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան  իր էջում գրառում է կատարել՝ պատասխանելով «Իրավական ուղի« ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի՝ իրեն տրված խորհրդին: Նա մասնավորապես նշել է, որ ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ ընդգծում է, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Ի պատասխան Ռուբեն Մելիքյանի խորհրդի ինձ՝ արձագանքում եմ:

Խոսքը ձևական առումով շտաբի առկայության մասին չէ, այլ քաղաքական պատասխանատվության բացակայության մասին։

Քաղաքական պատասխանատվություն ստանձնելու հարցը վերաբերում է քաղաքական ուժերին։ Ամենևին չթերագնահատելով Ռուբեն Մելիքյանի և նրա շուրջ հավաքված իրավաբանների նախաձեռնությունը՝ պիտի ընդգծեմ, որ Ռուբեն Մելիքյանն իրավաբանական հանրության ներկայացուցիչների հետ չի կարող քաղաքական պատասխանատվություն կրող կողմ լինել։ Նրանք հարցի վերաբերյալ ներկայացնում են իրենց տեսակետները՝ զուտ իրավական տեսանկյունից, որը դեռևս քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում։ Հանրաքվեն առաջին հերթին քաղաքական գործընթաց է, հետո նոր իրավական»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել