Իրանում լրատվական կայքի ղեկավարի են ձերբակալել. IRNA |armenpress.am|
13:17 - 14 հոկտեմբերի, 2019

Իրանում լրատվական կայքի ղեկավարի են ձերբակալել. IRNA |armenpress.am|

armenpress.am:  Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) հայտարարել Է նորությունների պորտալի ղեկավարի ձերբակալման մասին, որին կասկածում են հակակառավարական գործունեության մեջ: Այդ մասին հայտնել Է IRNA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ ձերբակալվածը Ռուհոլլա Զամն Է՝ «Ամադ Նյուզ» լրատվական պորտալի ղեկավարը, որի միջոցով նա, բաց աղբյուրների համաձայն, ակտիվորեն լուսաբանել Է 2017 թվականի դեկտեմբեր-2018 թվականի հունվարին ամբողջ Իրանի տարածքում տեղի ունեցած բողոքի գործողությունները: Զամը, ինչպես նշում Է գործակալությունը, ձերբակալվել Է «հակահեղափոխական գործունեության» համար:

Նշվում Է, որ նա գտնվում Էր «Ֆրանսիայի հետախուզության ղեկավարության ներքո եւ աջակցություն Էր ստանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից»:

Ինչպես գրում Է «Ասոշիեյթեդ պրես»գործակալությունը, Զամը տարագրության մեջ ապրում Էր Փարիզում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել