Իրանում բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի հայտարարությունը դատարկաբանություն են անվանել |aysor.am|
10:03 - 08 հունիսի, 2019

Իրանում բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի հայտարարությունը դատարկաբանություն են անվանել |aysor.am|

aysor.am։ Իրանի նավթաքիմիական ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները ցույց են տվել, որ բանակցություններ սկսելու վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարությունը դատարկաբանություն է, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

«Բավական էր սպասել մեկ շաբաթ, որպեսզի ապացուցել, որ բանակցություններ սկսելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունը դատարկաբանություն է», - ասվում է ԱԳՆ նբերկայացուցչի հայտարարության մեջ:

Նա նշել է, որ Իրանի նկատմամբ ճնշումներն ավելացնելու ԱՄՆ քաղաքականությունը սխալ է և ենթակա է ձախողման: Դա ապացուցվել է ԱՄՆ նախկին նախագահների օրոք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել