Իրանը վճռական հակահարված կհասցնի անհրաժեշտության դեպքում. Ռոուհանի |armenpress.am|
12:37 - 05 հունիսի, 2019

Իրանը վճռական հակահարված կհասցնի անհրաժեշտության դեպքում. Ռոուհանի |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը հակամարտության չի ձգտում այլ երկրների հետ, բայց վճռական պատասխան կտա անհրաժեշտության դեպքում: Այդ մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է Կատարի Էմիր Թամիմ բեն Հադամ ալ Թանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

«Իրանը ձգտում Է հասնել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման, նա ոչ մի ցանկություն չունի եւ հակված չԷ բախումների մեջ մտնել այլ երկրների կամ խոշոր ուժերի հետ: Բայց եթե նրանք խելամիտ չվարվեն, ապա, անկասկած, կբախվեն վճռական պատասխանի, որը նրանց կստիպի զղջալ»,-ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում:

Խոսակցության ընթացքում Իրանի նախագահը եւ Կատարի Էմիրը նաեւ քննարկել են Մերձավոր Արեւելքի խնդիրները. Ռոուհանին հայտարարել Է, որ դրանք չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, իսկ Կատարի Էմիրը երկխոսությունը համարել Է հարցերի լուծման միակ հնարավոր ուղին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել