Իրանը պետք է պատասխանատվություն կրի Boeing-ը խոցելու համար. Ստեֆան Լավեն |shantnews.am|
06:07 - 12 հունվարի, 2020

Իրանը պետք է պատասխանատվություն կրի Boeing-ը խոցելու համար. Ստեֆան Լավեն |shantnews.am|

shantnews.am:  Իրանը պետք է պատասխանատվություն կրի Boeing ինքնաթիռը սխալմամբ կործանելու համար, հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լավենը:

«Սարսափելի է և անընդունելի այն, որ ինքնաթիռը կործանվեց: Այն փաստը, որ քաղաքացիական ինքաթիռ են խոցել, պետք է դատապարտվի: Իրանը պետք է պատասխանատվություն ստանձնի զոհերի հարազատների առջև»,- ասել է Լավենը:

 

Վարչապետը կոչ է արել մանրամասն հետաքննություն անցկացնել:

 

«Իրանն ասում է, որ սխալմամբ է խոցել ինքնաթիռը: Դա հետաքննության առիթ պետք է դառնա, որ բոլոր հանգամանքները պարզվեն»,- ասել է Լավենը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել