Իրանը պետք Է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը. Մաաս |armenpress.am|
06:27 - 09 սեպտեմբերի, 2019

Իրանը պետք Է վերադառնա միջուկային պարտավորությունների կատարմանը. Մաաս |armenpress.am|

armenpress.am։ Գերմանիայի արտգործնախարարության ղեկավար Հայկո Մաասը նախազգուշացրել Է Իրանի շուրջը ճգնաժամի հետագա խորացման վտանգի մասին եւ Թեհրանին կոչ Է արել լիովին կատարելու պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում: Այդ մասին նախարարը հայտարարել Է սեպտեմբերին 9-ին «Ֆունկե» մեդիախմբի հրապարակած հարցազրույցում:

«Այժմ բոլորը պետք Է գործեն պատասխանատվությամբ, այլապես գոյություն ունի այն բանի վտանգը, որ մենք բաց կթողնենք հակամարտության խաղաղ լուծման տանող շրջադարձը»,- կարծում Է Մաասը:

«Այս իրավիճակում միանգամայն սխալ կլինի, եթե Իրանը ձգտում չդրսեւորի կատարելու պարտավորությունները Վիեննայի համաձայնագրի շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ Իրանը վերադառնա ԳՀՀԾ-ի լիակատար կատարմանը»,- ընդգծել Է Մաասը:

Նրա խոսքով՝ եվրոպացի գործընկերները շարունակում են միասին աշխատել որոշումների որոնման վրա, որպեսզի Հորմուզի նեղուցում իրադրությունը դուրս չգա վերահսկողությունից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել