Իրանը չպլանավորված զորավարժություններ Է սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում. ISNA |armenpress.am|
10:31 - 09 հոկտեմբերի, 2019

Իրանը չպլանավորված զորավարժություններ Է սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում. ISNA |armenpress.am|

armenpress.am։ Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել Է ISNA գործակալությունը:

Նշվում Է, որ զորավարժությունները տեղի են ունենում Արեւմտյան Ատրպատականի նահանգում, Ուրմիա լճի շրջանում: Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները՝ ուղղաթիռների օգտագործմամբ: Զորավարժություններն ընթանում են Իրանի զինուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի ներկայությամբ:

Իրանական զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել Է այն նորությունների ֆոնին, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ստորաբաժանումներն անցել են Սիրիայի սահմանը, որտեղ Անկարան մտադիր Է անվտանգության գոտու ստեղծման գործողություն իրականացնել: Թեհրանը դեմ Է արտահայտվել թուրքական ուժերի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելուն, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել