Իրանը այսօր կհայտարարի միջուկային համաձայնագրից ևս մեկ հետքայլի մասին |azatutyun.am|
07:48 - 17 հունիսի, 2019

Իրանը այսօր կհայտարարի միջուկային համաձայնագրից ևս մեկ հետքայլի մասին |azatutyun.am|

azatutyun.am։  Պաշտոնական Թեհրանն այսօր կհայտարարի 2015 թվականի միջուկային համաձայնագրի կատարումից ևս մեկ հետքայլի մասին: Այսօր նման տեղեկություն է հաղորդել կիսապաշտոնական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Լրատվամիջոցի տեղեկություններով Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը այսօր պատրաստվում է հայտարարել ուրանի հարստացման և այսպես կոչված «ծանր ջրի» արտադրության ծավալների մեծացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների մեկնարկի մասին:

Իրանի ատոմային էներգիայի գործակալության այս հայտարարությունը կհրապարակվի երկրի նախագահ Հասան Ռոհանիի շաբաթ օրը հնչեցրած հայտարարությունների ֆոնին:
Դուշանբեում հնչեցրած ելույթում Իսլամական Հանրապետության նախագահը նշում էր, որ իր երկիրը չի կարող միակողմանիորեն հավատարիմ մնալ 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի դրույթներին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել