Իտալիան դադարեցնում է բոլոր մարզական միջոցառումները մինչև ապրիլի 3-ը, Եվրախորհրդարանը ևս կրճատում է աշխատանքային շաբաթը |tert.am|
09:28 - 10 մարտի, 2020

Իտալիան դադարեցնում է բոլոր մարզական միջոցառումները մինչև ապրիլի 3-ը, Եվրախորհրդարանը ևս կրճատում է աշխատանքային շաբաթը |tert.am|

tert.am: Իտալիայում մինչև ապրիլի 3-ը կդադարեցվեն «բոլոր մակարդակներում» անցկացվելիք բոլոր մարզական միջոցառումները: CNN-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի նման որոշում է կայացրել երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն:

Որոշումն ընդունվել է կոմիտեի նախագահ Ջիովանի Մալագոյի և թիմի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ այս որոշումը չի տարածվում միջազգային մրցաշարերի վրա, որոնց մասնակցում են ակումբներն ու ազգային հավաքականները, քանի որ նման մրցումները կոմիտեի իրավասության տակ չեն գտնվում:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանը կրճատել է իր լիագումար նիստն այս շաբաթ: Խորհրդարանը Բրյուսելում կաշխատի միայն մարտի 9-ին և 10-ին, և այս շաբաթ որևէ քվեարկություն չի անցկացնի: Երկու որոշումներն էլ ընդունվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:   


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել