Իտալիայում կորոնավիրուսի պատճառով դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը
09:57 - 10 մարտի, 2020

Իտալիայում կորոնավիրուսի պատճառով դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը

Երեկ Իրատլիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին շտապ ճեպազրուց է անցկացրել՝ կապված Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ, որի ժամանակ հայտարարել է ձեռկարկվելիք ավելի խիստ միջոցների մասին, որոնց նպատակն է կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը։

1. Կարանտին է հայտարարվում ամբողջ երկրի տարածքով, քաղաքացիները պետք է զերծ մնան բոլոր տեսակի ներքին ճանապարհորդություններից։ Բացառություն են կազմում աշխատանքը, առողջական խնդիրներն ու ծայրահեղ անհրաժեշտությունը։

2. Իտալիայում արգելվում են բոլոր տեսակի մասսայական միջոցառումները։

3. Դադարեցվում են բոլոր սպորտային միջոցառումները։

4. Արգելվում են հավաքները հանրային վայրերում։

5. Բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն մինչև ապրիլի 3-ը։

Միջոցառումներն ուժի մեջ են մտնում մարտի 10-ի առավոտվանից։ Միջոցառումների մասին իրազեկել են բոլոր շրջանների ղեկավար մարմիններին։

Հիշեցնենք, որ մարտի 9-ի դրությամբ Իտալիայում գրանցվել է նոր տեսակի վիրուսի 7 375 դեպք, որոնցից 463 ավարտվել է մահով։ Պաշտոնական տվյալները հայտնում են, որ կիրակի օրվանից սկսած՝ գրանցված հիվանդների թիվն աճել է 25%-ով։

Աղբյուրը՝ bbc.com։

 

Լիլիթ Հարությունյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել