Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան և վարակման ամենացածր ցուցանիշը մարտի 13-ից ի վեր. Բորելի
 |tert.am|
22:21 - 15 ապրիլի, 2020

Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան և վարակման ամենացածր ցուցանիշը մարտի 13-ից ի վեր. Բորելի |tert.am|

tert.am: Իտալաիայում կորոնավիրուսի համաճարակի բռնկման պահից ի վեր Covid-19-ով վարակվածների թիվը հասել է 165 155-ի: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, երկրում վիրուսի տարածման վերաբերյալ վերջին տվյելները ներկայացրել է Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին:

Նրա փոխանցմամբ՝ վերջին մեկ օրում վարակման նոր դեպքերի թիվը կազմել է 2667, իսկ մահացության ցուցանիշը՝ 578: Նման ցածր ցուցանիշ չէր նկատվել մարտի 13-ից ի վեր:

Երկրում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից, ընդհանուր առմամբ, մահացել է 21 645 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր է 105 418 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել