Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։
14:04 - 08 մարտի, 2020

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել` երկրում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ։

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում

(Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti)

կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:

Մասնավորապես՝ որոշումը հորդորում է խուսափել տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց՝ բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի:

"Անվտանգության գոտիներում" դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը,

փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները,

լողավազանները, մարզասրահները, թատրոնները: Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»,- ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել