Իսրայելական բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտին |news.am|
14:56 - 31 հունվարի, 2020

Իսրայելական բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի օբյեկտին |news.am|

news.am:  Իսրայելի բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքին Գազայի հատվածի հարավում՝ ի պատասխան ականանետերի ականների արձակման, տեղեկացրել է իսրայելական զինվորականների մամուլի ծառայությունը։

«Որոշ ժամանակ առաջ երեք ական էր արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի տանկը հարվածել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքին Գազայի հատվածի հարավում»,- ասվում է բանակային մամուլի ծառայության հաղորդագրությունում։


Այսօր ավելի վաղ տեղեկացվել էր, որ երեք ական արձակվել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ, դրանցից մեկը որսացել է ՀՕՊ համակարգը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել