Ինչ է կատարվել Բագրատաշենի անցակետում. ԱԱԾ տնօրենը մանրամասներ է պատմել |lragir.am|
08:07 - 24 մայիսի, 2019

Ինչ է կատարվել Բագրատաշենի անցակետում. ԱԱԾ տնօրենը մանրամասներ է պատմել |lragir.am|

lragir.am։ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակին, երբ առևտրականներին արգելել էին Թուրքիայից բերված բեռը մաքսատնից հանել։ Առևտրականները ԱԱԾ-ականներին են մեղադրում մաքսակետում կոռուպցիոն սխեմա ու մաքսանենգություն անելու մեջ։

Վանեցյանը լրագրողնեիրին ասաց, որ անցակետում ԱԱԾ-ականների կողմից միջոցառումն անցկացվել է օրենքին համապատասխան։

«Որևէ խախտում ԱԱԾ աշխատակիցների կողմից չի եղել, հակառակը, առևտրականներն են դիմել սադրանքի, փորձել են տպավորություն ստեղծել, որ կինքնավնասվեն։ Ես սա սադրանք եմ որակում, հիմա իրավիճակը ձեզ պատմեմ, դուք հասկացեք ինչ է եղել։ ՀՀ համապատասխան օրենքով յուրաքանչյուր անձի թույլատրվում է իր հետ առանց մաքսազերծման ՀՀ տարածք ներկրել 25 կգ բեռ։

Մեր քաղաքացիները, ովքեր առևտրական նպատակներով մեկնում են Թուրքիա ու բերում են ապրանքներ, չեն ուզում ուղղակի վճարել համապատասխան մաքսազերծման գումարները։ Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, խոսքը վերաբերում է 20 տոննայից ավելի ապրանքների մասին, որոնք բերվել են և չեն ուզել վճարել։

Հակառակը, մեր ունեցած տեղեկություններով, մաքսային ծառայության որոշ աշխատակիցների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ կաշառք-գումարի դիմաց այդ ապրանքներն անարգել ՀՀ ներմուծելու համար։ ԱԱԾ կողմից իրականացվել են համապատասխան միջոցառումներ, ֆիքսվել է այդ գործընթացը, անցումը ֆիքսվել է, կասեցվել է»,- ասաց նա։

Ըստ Վանեցյանի՝ մաքսային ծառայության այդ աշխատակիցը, ով կասկածվում է կաշառք ստանալու մեջ, առևտրականներին սովորեցրել է աղմուկ բարձրացնել, փողոցներ փակել։
Հարցին, թե ինքը բացառո՞ւմ է, որ Տավուշի մարզային ԱԱԾ վարչության աշխատակիցները նույնպես կարող են ներգրավված լինել կոռուպցիոն սխեմաներում, Վանեցյանը պատասխանեց․

«Ես չեմ բացառում, որ առհասարակ ԱԱԾ աշխատակիցները կարող են ինչ-որ մի պահի ինչ-որ մեկը թուլանա և կոռուպցիոն սխեմաներում ներգրավվի։ Եթե եղել է հայտարարություն ու հաղորդում, միանշանակ պետք է քննություն տարվի նաև ԱԱԾ աշխատակիցների վերաբերյալ։ Եթե կհաստատվեն, ով թույլ տվել է նման իրավախախտում, կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- նշեց Վանեցյանը։

Նա նշեց, որ առառևտրականներիկ 20 տոննա բեռից ձևակերպված է եղել միայն 3 տոննան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել