Ինչպես  պետք է ինքնամեկուսանալ․ ԱՆ
22:52 - 14 մարտի, 2020

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ․ ԱՆ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Ինչպես պետք է ինքնամեկուսանալ

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում:

Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`
Մնացե՛ք տանը

Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը

Կրե՛ք բժշկական դիմակ՝ եթե ցուցված է

Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

Առանձնացրե՛ք տնային պարագաները

Հյուրեր մի՛ ընդունեք

Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

Հերմետիկ փակեք աղբամանը

Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը

Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել