«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում. գնալու են մարզեր․ Լիլիթ Մակունց |tert.am|
12:25 - 23 ապրիլի, 2019

«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում. գնալու են մարզեր․ Լիլիթ Մակունց |tert.am|

tert.am: «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Քաղաքացու օրը չկենտրոնանալ Երևանում, այլ գնալու մարզեր։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նրա խոսքով՝ պատգամավորները կգնան իրենց ընտրատեղամասեր։
«Մարզեր կգնան ոչ միայն տվյալ ընտրատարածքից ընտրված պատգամավորները, այլև մյուս պատգամավորները։ Անձամբ ես կլինեմ ոչ թե Երևանում, այլ 3 մարզում՝ Շիրակ, Լոռի և Տավուշ»,- ասաց նա։
Մակունցի խոսքով՝ Կառավարությունը տեղեկացրել է, որ Քաղաքացուն օրը առավոտյան ժամը 10-ից մինչև 21։30  միջոցառումներն են լինելու։ Հարցին՝ Շիրակի մարզի տնակային ավանի բնակչին ինչպե՞ս եք համոզելու նշել քաղաքացու օրը և ինչպե՞ս եք բացատրել, որ 124 միլիոն դրամը հենց իր արժանապատվության համար է ծախսվել (չհաշված Գյումրիի համայնքային բյուջեից ևս 1 մլն դրամ է հատկացվել տոնը նշելու համար), Մակունցը նշեց, թե ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունը բաց ձևով կտրամադրվի, որպեսզի նպատակահարմարությունը պարզվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել