Իմ քայլը խմբակցությունը Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ լայն հանրային լսումներ կնախաձեռնի

11:30 - 07 մայիսի, 2019

ԱԺ Իմ քայլը խմբակցությունը Ընտրական նոր օրենսգրքի վերաբերյալ լայն հանրային լսումներ կնախաձեռնի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում Ընտրական օրենսգրքի նախագիծը։

«Մոտավորապես երկու շաբաթ առաջ ԱԺ նախագահը հայտարարել էր աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ Ընտրական օրենսգրքի շուրջ աշխատելու վերաբերյալ՝ միաժամանակ չբացառելով, որ կաշխատենք Կուսակցությունների մասին օրենքի նախագծի շուրջ։ Հաշվի առնելով այն, որ մենք արդեն ունենք նախնական աշխատանքային փաթեթ, մենք առաջին հերթին նախաձեռնելու ենք հանրային լսումներ քաղաքական ու հասարակական շատ լայն շերտերի հետ»,- ասաց Մակունցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել