Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|
09:05 - 01 հուլիսի, 2019

Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից. ԲԴԽ անդամի թեկնածու |aysor.am|

aysor.am: ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն առաջարկում է հրաժարվել վեթինգ բառից:

«Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից, որովհետև այն ոչ միշտ է դրական պոտենցիալ պարունակում: Այստեղ խնդիրը զուտ վեթինգի հարցը չէ, մենք ունենք մի խնդիր՝ ապահովել բարեվարքություն դատական համակարգում, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող և սեփական համոզմունքների ու իրավունքի վրա հիմնվող դատավոր:

Դրանք պիտի լինեն այն չափանիշները, որոնց վրա հիմնվելու ենք, հետևաբար ասել, որ իրականացնելու ենք վեթինգ կլասիկ իմաստով, ես ձեռնպահ կմնայի», - ԱԺ-ում ասաց Աննա Մարգարյանը:

Նա ընդգծեց, որ պետք է դատավորների մասնագիտական գործունեությանը վերաբերող հստակ պահանջներ ներկայացվեն ու միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել դատական համակարգում բարեվարքությունն ապահովելու ճանապարհների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել