Թուրքիան ռազմական գործողություններ կանցկացնի Սիրիայի հյուսիսում․ Էրդողան |news.am|
05:24 - 05 օգոստոսի, 2019

Թուրքիան ռազմական գործողություններ կանցկացնի Սիրիայի հյուսիսում․ Էրդողան |news.am|

news.am։ Կիրակի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կանցկացնի ռազմական գործողություն Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արեւելյան ափին, որը վերահսկվում է քրդերի կողմից, հաղորդում է Reuters-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, «Թուրքիայի համբերության բաժակը լցվել է» Միացյալ Նահանգների պատճառով, որն ավելի վաղ համաձայնության էր եկել Անկարայի հետ Սիրիայի հյուսիս-արեւելքում անվտանգության գոտի ստեղծելու հարցում։

Էրդողանը նաեւ հայտարարել է, որ տեղեկացրել է գործողություններն անցկացնելու մասին ինչպիս ԱՄՆ-ին, այնպես էլ Ռուսաստանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել