Թուրքիան մասնակցում են Իտալիայի ափերի մոտ անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությանը |ermenihaber.am|
13:06 - 25 փետրվարի, 2020

Թուրքիան մասնակցում են Իտալիայի ափերի մոտ անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժությանը |ermenihaber.am|

ermenihaber.am: Միջերկրական ծովում՝ Սիցիլիա կղզու արևելյան ափամերձ ջրերում, մեկնարկել է «Dynamic Manta-2020» անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժությանը, որին մասնակցում են Թուրքիայի բանակի ռազմածովային ուժերը։

Զորավարժության հիմնական նպատակն է կատարելագործել վերջրյա, ստորջրա և օդային գործողությունների համակարգումը, որն ուղղված է ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի սուզանավերին սպառնացող վտանգների դեմ:

Թուրքիայից բացի մասնակցում են դաշինքի անդամ 8 երկիր ևս՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իսպանիա, Անգլիա, Կանադա և ԱՄՆ:

Թուրքական ռազմածովային ուժերը զորավարժությանը մասնակցում են «Բարբարոս» դասի «TCG Salihreis» և «Գաբյա» դասի «TCG Gaziantep» ֆրեգատներով, «TCG 18 Mart» սուզանավով, 1 ծովաիյն պարեկային ինքնաթիռով (P-235):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել