Թուրքիան թույլ չի տվել, որ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական պետություն ստեղծվի. Էրդողան |tert.am|
09:44 - 23 նոյեմբերի, 2019

Թուրքիան թույլ չի տվել, որ Սիրիայի հյուսիսում ահաբեկչական պետություն ստեղծվի. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, նշել է, որ իրենք թույլ չեն տվել Սիրիայի հյուսիսում «ահաբեկչական պետության ստեղծումը»: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքի կայքը:

«Նրանք («Քրդական աշխատավորական կուսակցության» անդամները, որոնց Թուրքիայում ահաբեկիչ են անվանում) ցանկանում էին ահաբեկչական պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում, սակայն մենք նրանց նման հնարավորություն չընձեռեցինք»,-ասել է Թուրքիայի նախագահը:

Նրա խոսքով՝ թուրք զինվորականները տարածաշրջանում պահեստներ են հայտնաբերել, որտեղ մեծ քանակությամբ զենք կա, որն «ահաբեկիչներին» մատակարարվել է 32-33 հազար բեռնատարով:

Թուրք առաջնորդը շեշտել է նաև, որ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ռազմական գործողության ժամանակ թուրք զինվորականները սիրիական բանակի հետ համատեղ «մեծ հերոսություն և ինքնազոհություն են դրսևորել»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել